ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Միքայել Արզումանյանը ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից

Միքայել Արզումանյանը ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից
18.07.2018 | 23:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Գեներալ Արզումանյանը գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ էր նշանակվել վարչապետ Փաշինյանի հունիսի 27-ի որոշմամբ:

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ