Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել են ԱՄՆ նախաձեռնությունը, որի նպատակն էր արգելք սահմանել Հյուսիսային Կորեա վերամշակված նավթի մատակարարումների նկատմամբ: Վաշինգտոնի պնդմամբ՝ Փհենյանը զբաղված է նավթի ապօրինի ներկրմամբ, Հյուսիսային Կորեան գաղտնի ավելի շատ նավթ է ներկրում, քան թույլատրված է ՄԱԿ-ի պատժամիջոցներով:
ՄԱԿ-ը անցած տարի պատժամիջոցներ սահմանեց Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ըստ որի՝ այդ երկիրը յուրաքանչյուր տարի չի կարող 4 միլիոն բարել հում նավթից ավելի ներմուծել: