ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը բողոքել է, որ ԶԼՄ-ները նվազեցնում են Պուտինի հետ իր հրաշալի հանդիպման նշանակությունը

Թրամփը բողոքել է, որ ԶԼՄ-ները նվազեցնում են Պուտինի հետ իր հրաշալի հանդիպման նշանակությունը
22.07.2018 | 23:08

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաշալի հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և բողոքել է, որ ամերիկյան լիբերալ ԶԼՄ-ները նվազեցնում են դրա նշանակությունը։

«Ես հրաշալի հանդիպում անցկացրի Պուտինի հետ, բայց կեղծ լրատվամիջոցները ամեն ջանք գործադրեցին, որ արժեզրկեն։ Շատ վատ է մեր երկրի համար»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում։

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ