ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երկու կողմերն էլ, կարծում եմ, պետք է մի շարք հետևություններ անեն». Արմեն Աշոտյան

«Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ երկու կողմերն էլ, կարծում եմ, պետք է մի շարք հետևություններ անեն». Արմեն Աշոտյան
23.07.2018 | 16:04

Հայաստանի իշխանությունների դեպքում առաջակում եմ.

1. Գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով արվող հայտարարությունները պետք է մաքսիմալ աղերս ուենան իրականության հետ, լինեն ոչ այնքան հուզական, որքան փաստարկված:
2. Ավելի մեծ ուշադրություն է պետք դարձնել բոլոր ոլորտների կառավարչական խնդիրների վրա: Ինչպես հասկացանք, հարցի մի մասը մեր որոշ գերատեսչությունների ապակոորդիանացված և անուշադիր վերաբերմունքի արդյունք է: Լավ է, որ պաշտպանության նախարարը անձամբ զբաղվեց հարցով: Բայց այս խնդիրը էլ ավելի է կարևորվում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում:
3. Հայաստանում առկա է խրոնիկ ռուսոֆոբների մի խումբ, որը ցանկացած նման առիթով փորձել և փորձելու է սրել իրավիճակը, վնասելով հայ-ռուսական հարաբերություններին:
4. Ռուսատանում բոլոր ուղղություններով ակտիվացել է ադրբեջանական լոբբիստական աշխատանքը՝ քաղաքական, լրատվական, հասարակական: Խիստ արդիական է բաց չթողնել պահը և ճիշտ հողորդակցման խողովակներ ստեղծել հակահայկական ազդակները կանխելոու կամ չեզոքացնելու համար:
5. Երկուստեք իրար երեսով տալը, "Մենք ձեզ փրկում ենք" ընդդեմ "Այս բազան ձեզ ավելի շատ է պետք" որակի գնահատականներ հնչեցնելը կամ տարածելը չի համապատաասխանում հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների ոգուն:

Դիտվել է՝ 836

Մեկնաբանություններ