ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել
23.07.2018 | 16:09

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Անահիտ Հախումյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

«Ղեկավարվելով «հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Անահիտ Հախումյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ».-ասված է որոշման տեքստում։

Դիտվել է՝ 2015

Մեկնաբանություններ