Իրանի արևմուտքում գտնվող Կերմանշահ նահանգում տեղի ունեցած 5,9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 287-ի, հայտնում է Tasim գործակալությունը: Երկրաշարժի հետևանքով տուժել է 43 ավան, 101 շինություն ամբողջովին փլուզվել է: Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում 4 երկրաշարժ է գրանցվել, որից վերջինը՝ այսօր առավոտյան:
Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի իրանական սեյսմոլոգիական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանի հարավ-արևելյան Քերմանի նահանգում տեղի ունեցած երկրաշարժը, որի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, ունեցել է 5,8 մագնիտուդ ուժգնություն: Հուլիսի 22-ին 3 երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում: Դրանցից ամենահզորը եղել է վերջինը՝ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ: Այն տեղի է ունեցել Քերմանշահի նահանգում ու զգացվել է գրեթե ամբողջ տարածքում:
Գործում են 15 փրկարարական խմբեր: