ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հաջիև. Բաքուն բանակցելու է բացառապես Հայաստանի իշխանությունների հետ

Հաջիև. Բաքուն բանակցելու է բացառապես Հայաստանի իշխանությունների հետ
24.07.2018 | 00:09

«Ադրբեջանը սպասում է ԱԳ նախարարներ Մամեդյարովի և Մնացականյանի նոր բանակցություններ անցկացնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին»` Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:

Նա նշել է, որ Բաքուն պատրաստվում է բանակցել բացառապես Հայաստանի իշխանությունների հետ: «Հայաստանն է ադրբեջանական տարածքների օկուպացիայի մեղավորը: Այդ իսկ պատճառով պաշտոնական Բաքուն հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ է վարելու բացառապես Հայաստանի ղեկավարության հետ»,- նշել է Հաջիևը:

Դիտվել է՝ 932

Մեկնաբանություններ