Կրեմլի կայքէջի հաղորդմամբ՝ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, քննարկվել են ԵԱՏՄ-ին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
ՀՀ վարչապետի մամլո ծառայությունից էլ փոխանցում են, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մտքեր են փոխանակել նաև ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ: Պուտինը հեռախոսել է նաև Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ: