ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երուսաղեմի Լացի պատից 100- կիլոգրամանոց քար է ընկել

Երուսաղեմի Լացի պատից 100- կիլոգրամանոց քար է ընկել
24.07.2018 | 00:12

Ավելի քան 100 կգ կշռող քարն ընկել է Երուսաղեմի Լացի պատից՝ հրապարակի վրա, որը նախատեսված է աղոթքների համար: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Քարն ընկել է աղոթող մի կնոջ կողքին: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տարածել է Երուսաղեմի քաղաքապետ Նիրա Բարկաթի մեկնաբանությունը՝ միջադեպի վերաբերյալ: Քաղաքապետը միջադեպը հրաշք է որակել` «100 կիլոգրամ կշռող քարն ընկել է աղոթողների կողքին, բայց ոչ ոք չի տուժել»,- նշել է նա:

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ