ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի ԱԳՆ-ն Փոմփեոյի հայտարարությունները ներքին գործերի միջամտություն է որակել

Իրանի ԱԳՆ-ն Փոմփեոյի հայտարարությունները ներքին գործերի միջամտություն է որակել
24.07.2018 | 00:13

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոյի հակաիրանական հայտարարություններն ԱՄՆ-ի ակնհայտ միջամտություն են Իրանի ներքին գործերին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին:


«Այդ ճառն ԱՄՆ-ի ակնհայտ միջամտություն է Իրանի ներքին գործերին և գնում է տարածաշրջանի իրադրության ապակայունացման նախկին քաղաքականության հունով, նաև վկայում է Վաշինգտոնի կողմից միջազգային պարտավորությունների խախտման մասին», - ասել է Գասեմին: Նա նաև նշել է, որ «պետքարտուղարի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քարոզչություն»:


Նախօրեին Փոմփեոն Կալիֆոռնիայի նահանգում ելույթ է ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի գրադարանում: Պետքարտուղարը խիստ քննադատել է Իրանի քաղաքականությունը, Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարությանը համեմատել մաֆիական կառույցի հետ և Իսլամական Հեղափոխության ղեկավար և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին մեղադրել կոռուպցիայի համար:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ