ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանին և Էլմար Մամեդյարովին առաջարկել են ևս մեկ հանդիպում անցկացնել` ասել էԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա խոստացավ հանդիպման վայրի և ժամկետների վերջնական համաձայնեցումից հետո տեղեկացնել հանրությանը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը երեկ հայտարարել է, որ սեպտեմբերին Նյու Յորքում ծրագրվում է հանդիպում Հայաստանի ԱԳ նախարարի հետ: Մնացականյան-Մամեդյարով առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին, Բրյուսելում: