ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մամեդյարով. Հայկական կողմը ժամանակ է խնդրել

Մամեդյարով. Հայկական կողմը ժամանակ է խնդրել
25.07.2018 | 22:45

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հնարավորությանը, ասել է, թե հայկական կողմը ժամանակ է խնդրել բանակցային գործընթացին ծանոթանալու համար: Մամեդյարովը խոսել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում: Թուրքիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Բաքու է ժամանել հուլիսի 24-ին:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ