ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր՝ ձեռքբերումների հետ

Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր՝ ձեռքբերումների հետ
25.07.2018 | 22:49

Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք կապված են ձեռքբերումների հետ` ՊՆ-ում լրագրողների զրույցում ասաց Պնախարար Դավիթ Տոնոյանը: «Կոռուպցիոն ռիսկեր կան, որոնք կազմակերպչական բնույթի են եղել, բայց դրա դեմ պայքարը շարունակական գործընթաց է: Նոր կառավարությունը, վարչապետը նոր նշաձող է սահմանել, այդ աշխատանքներն իրականացվում են»,- ասաց նա:


Հարցին՝ լինու՞մ են պատժվողներ բացահայտումներից հետ, նախարարը պատասխանեց, թե ամենօրյա ռեժիմի մեջ կան պատժվողներ։ ՈՒղղակի ՊՆ-ն այդ ամենը մեծ լուսաբանման չի ներկայացնում, որովհետև դրա կարիքը չկա»,-շեշտեց նախարարը: Հարցին, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում միլիարդավոր դրամներ են վերադարձվել պետությանը, հնարավո՞ր է՝ 2019-ի բյուջեով նախատեսվի սպաների աշխատավարձի բարձրացում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «2019-ին չի նախատեսվում, սակայն ռազմական բյուջեն զգալի կավելանա»:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ