Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը վայր է դրել լիազորությունները:
Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է այս տարվա հուլիսի 1-ից: Սահմանադրության համաձայն հանձնաժողովի նախագահ ընտրելու է ԱԺ-ն վարչապետի ներկայացմամբ: Նախկինում ներկայացնում էր վարչապետը, նշանակում էր՝ ՀՀ նախագահը: