Հյուսիսային Կորեան շարունակում է վառելիք արտադրել միջուկային ռումբի համար՝ չնայած ապամիջուկայնացման հորդորներին` ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: «Համաձայն եմ՝ երկար ճանապարհ կա, մինչև Հյուսիսային Կորեան կատարի ԱՄՆ-ի պահանջները»,- ասել է նա` ընդգծելով, որ ԱՄՆ-ի նպատակը շարունակում է մնալ Հյուսիսային Կորեայի «ամբողջական, վստահելի, անշրջելի ապամիջուկայնացումը», որին հնարավոր կլինի հասնել, ըստ պետքարտուղարի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ավարտին՝ 2021-ի հունվարին: