ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մի տեսակ վախ եմ զգում ժողովրդին հիասթափեցնել

Նիկոլ Փաշինյան. Մի տեսակ վախ եմ զգում ժողովրդին հիասթափեցնել
26.07.2018 | 13:36

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին: Հարցազրույցի սկզբում Փաշինյանը նշել է, որ «սեփական ժողովրդի լիարժեք վստահությունն ունենալը մեծ պատիվ է»: ՀՀ վարչապետի խոսքով՝ ինքը մի տեսակ վախ է զգում ժողովրդին հիասթափեցնելու հարցում:

«Խոսքը մեր կառավարության, անձամբ ինձ հետ կապված հույսերի չարդարացման մասին է: Այնուհանդերձ՝ ինձ համար մեծ պատիվ է ծառայել հայ ժողովրդին»,- ասել է վարչապետը: Վենեդիկտովի դիտարկմանը, որ ժողովրդին ծառայելը պատվից զատ նաև մեծ բեռ ու պատասխանատվություն է, Փաշինյանը պատասխանել է.«Այո, իհարկե, ես այդ բեռը պարտադրաբար չեմ վերցրել, այլ իմ կամքով: Ինձ համար մեծ հաճույք է այդ բեռը կրելը, ու ես այն կրում եմ»:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ