ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ես ուրախ կլինեի, որ Իլհամ Ալիևն էլ ուղարկեր իր որդուն առաջնագիծ ծառայելու

Նիկոլ Փաշինյան. Ես ուրախ կլինեի, որ Իլհամ Ալիևն էլ ուղարկեր իր որդուն առաջնագիծ ծառայելու
26.07.2018 | 13:36

Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի համահիմնադիր, գլխավոր խմբագիր և հաղորդավար Ալեքսեյ Վենեդիկտովը հարցազրույց է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, խոսվել է Ադրբեջանի հետ հնարավոր նոր ռազմական լարվածության, վարչապետի որդու՝ Արցախի առաջնագիծ մեկնելու, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին։ Հայաստանի վարչապետը ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումները շատ ավելի հեշտ ու հաճելի էին, քան իրեն թվում էր։ «Ես, անկեղծ ասած, այդ ամենն ավելի բարդ էի պատկերացնում։ Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր, որ նա ուղիղ և անկեղծ մարդ է։ Ի՞նչն է ինձ գոհացնում մեր հարաբերություններում։ Այն, որ մենք ամենի մասին խոսում ենք ուղիղ ու անկեղծ։ Մոսկվա իմ վերջին այցից հետո ես ասել եմ, որ Հայաստանի ու ՌԴ-ի միջև հարաբերություններում չպետք է լինեն մութ անկյուններ։ Դա չի նշանակում, որ մենք միշտ ամեն հարցում համաձայն ենք լինելու միմյանց հետ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Ի պատասխան հարցի, թե արդյոք Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետը բարձրացրե՞լ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը, Փաշինյանը դրական պատասխան է տվել, սակայն չի ցանկացել բացել քննարկման ամբողջ մանրամասները։ Խոսելով որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ արցախյան առաջնագիծ մեկնելու մասին, վարչապետը փաստել է, որ շատերը դա կարող են ընկալել որպես ագրեսիվ քայլ, մինչդեռ խաղաղասեր ժեստ է։ «Կարծում եմ, որ բոլորը հասկանում են, որ եթե ես իմ որդուն ուղարկում եմ Արցախ, ես չեմ ցանկանում, որ այնտեղ պատերազմ լինի։ Եվ, Աստված մի արասցե, որ զոհվեն իմ որդին, մեր մյուս հայրենակիցների որդիները, ադրբեջանցի շարքային քաղաքացիների որդիները։ Ես ուրախ կլինեի, որ Իլհամ Ալիևն էլ ուղարկեր իր որդուն այնտեղ ծառայելու։ Որովհետև եթե նրա որդին այնտեղ ծառայի՝ ես դա կընկալեմ որպես խաղաղասեր քայլ, և մենք բոլորս համոզված կլինենք, որ պարոն Ալիևը նույնպես չէր ցանկանա, որ իր որդին զոհվեր»,- ասել է ՀՀ վարչապետը։ Նա հաստատել է, որ Ադրբեջանի հետ նոր ռազմական լարվածության վտանգ կա, և Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան։ Վարչապետը կրկին շեշտել է, որ Հայաստանում շարունակում են մնալ այն կարծիքին, որ ՌԴ-ն ունի այդ կոնֆլիկտում որպես զսպող գործոն հանդես գալու լծակները։

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ