ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ի «ղրիմյան հռչակագիրը»

Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ-ի «ղրիմյան հռչակագիրը»
26.07.2018 | 13:38

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել ԱՄՆ-ի «ղրիմյան հռչակագրին», որտեղ ասվում է, որ Ղրիմը ՌԴ մաս չի ճանաչվում։ Հուլիսի 25-ին պետքարտուղարությունը փաստաթուղթ է հրապարակել, որտեղ ԱՄՆ պաշտոնական քաղաքականություն է համարվում Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելուց հրաժարվելը։

«Չէ՞ որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ ծրագիրը և Փարիզի կլիմայական համաձայնագիրը ևս վերջերս ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունն էին։ Անձամբ Օբաման էր այդպես որոշել։ Իսկ հետո Թրամփը վերցրեց և հակառակը որոշեց։ Մենք գիտենք այդ «ճակատագրական հռչակագրերի» արժեքը»,- Facebook-ի իր էջում գրել է Մարիա Զախարովան։

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ