ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԶԼՄ-ները Ռուսաստանին մատնացույց են արել ԱՄՆ «աքիլլեսյան գարշապարը»

ԶԼՄ-ները Ռուսաստանին մատնացույց են արել ԱՄՆ «աքիլլեսյան գարշապարը»
26.07.2018 | 13:39

Ռուսաստանը սկսել է ազատվել ամերիկյան պարտատոմսերից՝ դրանով իսկ գտնելով ԱՄՆ-ի «աքիլլեսյան գարշապարը»` հաղորդում է Business Insider-ը։
2018-ի մայիսից Մոսկվան կրճատել է 96 մլրդ դոլար պետական պարտքի ամերիկյան պարտատոմսերի ակտիվները՝ 15 մլրդ դոլարի հասցնելով։ Դա հանգեցրել է ԱՄՆ-ում տոկոսադրույքների աճին։ Բացի այդ, ապագայում դա թույլ կտա ամրապնդել ռուբլին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Ռուսաստանի այդ գործողություններից, քանի որ թանկարժեք վարկերը սահմանափակում են ԱՄՆ տնտեսության աճը։ ԱՄՆ տնտեսությանն ավելի մեծ վնաս կհասցնի Չինաստանը, եթե սկսի ազատվել ամերիկյան պարտատոմսերից։

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ