Դիտարկվում է հնարավորությունը, որ ԱՄՆ նախագահի ու ՀՀ վարչապետի միջև հանդիպում կայանա՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա ընդգծեց, որ երկու կողմերն էլ ցանկանում են հանդիպել, մինչդեռ թե ԱՄՆ նախագահի, թե ՀՀ վարչապետի գրաֆիկները խիստ հագեցած են: «Այժմ հանդիպման համար հնարավոր պատուհան են փորձում գտնել, սակայն այս պահին հանդիպման մասին որոշում դեռևս կայացված չէ»,- նշեց նա: