ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Սարգսյանը ծանոթացել է «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի կառուցման աշխատանքներին

Արմեն Սարգսյանը ծանոթացել է «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի կառուցման աշխատանքներին
26.07.2018 | 13:41

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Երևանի Աբովյան պուրակի հարևանությամբ կառուցվող «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն-թանգարանի շենք, ծանոթացել աշխատանքներին: Գրողի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի ուղեկցությամբ, նախագահը շրջել է տարածքում: Դավիթ Մաթևոսյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, կենտրոն-թանգարանի ամբողջական նախագիծն ու հայեցակարգը, կենտրոնի առաքելությունը։ Նշվել է, որ կենտրոն-թանգարանի գործունեությունն ուղղված է լինելու ոչ միայն Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգության, այլև հայ մշակույթի ու գրականության տարածմանն ու պրոպագանդմանը: Նախագահ Սարգսյանը կարևորել է Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգության պահպանության ու տարածման աշխատանքները, կենտրոն-թանգարանի ամբողջական ավարտը մինչև 2020 թվականը՝ գրողի 85-ամյա հոբելյանը:

«Կարևոր է, որ մարդիկ մի փոքրիկ Ահնիձոր ունենան այստեղ, կարողանան գալ և շփվել մեր մեծ վարպետի աշխատանքի, կյանքի ու ստեղծագործության հետ»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ