Յոհանեսբուրգում բացվել է BRICS-ի պետությունների ղեկավարների 10-րդ գագաթնաժողովը: Եռօրյա միջոցառումը, որին կմասնակցեն Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարները, սկսվել Է գործարար-համաժողովով: Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է Հարավաֆրիկյան Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարար Ռոբ Դեյվիսը: «Գործարար-համաժողովը հարթակ է Աֆրիկայի տնտեսական արժանիքների ցուցադրման համար, առանձնապես առաջավոր արդյունաբերության, էներգետիկայի, տեխնոլոգիայի, տրանսպորտի, ավիացիայի, տեղեկատվության և հաղորդակցուղիների, ֆինանսական ծառայությունների բնագավառում, նաև BRICS-ի երկրներից ուղղակի ներդրումների ներգրավման համար»,- ընդգծել է նա: Նախարարը նշել է պոտենցիալ նեդրողների համար Աֆրիկայի շուկաների գրավչությունն Աֆրիկայի ազատ առևտրի մայցամաքային գոտու ստեղծման լույսով:
Համապատասխան փաստաթղթի տակ արդեն ստորագրություններն են դրել Աֆրիկյան միության 55 անդամ պետություններից 49-ը: Գործարար համաժողովին մասնակցում են BRICS-ի երկրների կառավարությունների, գործարար շրջանների և փորձագիտական հանրակցության ներկայացուցիչներ: Գագաթնաժողովը կշարունակվի BRICS-ի պետությունների ղեկավարների հանդիպմամբ, իսկ հուլիսի 27-ին աշխատանքին կմիանան Արգենտինայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Թուրքիայի, Ճամայկայի և Աֆրիկայի մի շարք պետությունների՝ Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության հրավիրած ղեկավարները: