ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նոր Զելանդիան Ավստրալիայից պահանջում է փոխել դրոշը

Նոր Զելանդիան Ավստրալիայից պահանջում է փոխել դրոշը
26.07.2018 | 18:16

Նրանք պետք է փոխեն իրենց դրոշն ու հարգեն այն փաստը, որ դրա դիզայնը մեզ է պատկանում: Այս մասին ասել է Նոր Զելանդիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար ՈՒինսթոն Պետերսը՝ մեղադրելով Ավստրալիային իր երկրի ազգային դրոշը կրկնօրինակելու մեջ:

Նշենք, որ Նոր Զելանդիան ներկայիս դրոշն ընդունել է 1902-ին, մինչդեռ Ավստրալիան կես դար հետո՝ 1954-ին: Հատկանշական է, որ Նոր Զելանդիան 2016 -ին հանրաքվե է անցկացրել երկրի պետական դրոշը փոխելու հարցով: Այնուհանդերձ, բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել ներկայիս տարբերակի պահպանմանը:

CNN-ը նշում է, որ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը հնչել է երկու պետությունների հարաբերություններում զգալի լարված շրջանում: Հայտնի է, որ Նոր Զելանդիայի ու Ավստրալիայի միջև կան որոշակի խնդիրներ՝ կապված միգրացիոն հարցերի հետ:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ