ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանում հայտարարել են, որ Կարմիր ծովն այլևս անվտանգ չէ ամերիկացիների համար

Իրանում հայտարարել են, որ Կարմիր ծովն այլևս անվտանգ չէ ամերիկացիների համար
26.07.2018 | 22:56

«Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սուլեյմանին հինգշաբթի ԱՄՆ-ին նախազգուշացրել է Կարմիր ծով զորքեր չուղարկել՝ հայտարարելով, որ այն այլևս անվտանգ չԷ ամերիկացիների համար` հայտնում է Tasnim գործակալությունը:


«Կարմիր ծովը, որն անվտանգ էր, ամերիկացիների համար այլևս այդպիսին չէ: «Ալ Քուդսն» ամերիկացի զինվորի թշնամին է: Ես ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ եմ տալիս հիշել ԱՄՆ-ի նախորդ նախագահներին և չկրկնել նրանց սխալները»,- մեջբերել է գործակալությունը Սուլեյմանիի խոսքը:


Մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի հակաիրանական հայտարարությունները` «Ալ Քուդսի» ղեկավարը նշել է, որ Թրամփն իրեն այնպես է պահում, կարծես կաբարեում է»: «Դու կարող ես սկսել պատերազմը, բայց կավարտենք մենք»,- ասել է Սուլեյմանին՝ դիմելով Սպիտակ տան տիրոջը: «ԱՄՆ-ի նախագահը պետք է իմանա, որ մենք սպասում ենք իրեն և պատրաստ ենք զոհաբերելու մեզ»:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ