ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը. Armtimes

Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը. Armtimes
27.07.2018 | 11:42

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում էր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, գրում է armtimes.com-ը։

Գևորգյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով. Արմեն Գևորգյանը 2008 թվականին շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26- ում, հենց այդտեղ էին կայացվում բոլոր որոշումները:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, Aysor.am-ին տեղեկացրել են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նշենք, որ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանը երկրորդ մեղադրյալն է: Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, որը սակայն Հայաստանում չէ և հետախուզման մեջ է։

Դիտվել է՝ 536

Մեկնաբանություններ