ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չավուշօղլուի պատասխանը Թրամփին

Չավուշօղլուի պատասխանը Թրամփին
27.07.2018 | 13:05

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, որ ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ, եթե երկու տարի թուրքական բանտում կալանավորված ամերիկացի Էնդրյու Բրանսոնն անհապաղ ազատ չարձակվի։ Twitter- ում Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան չի պատրաստվում սպառնալիքների հաշվին տոլերանտություն դրսևորել։

«Ոչ ոք չի կարող ինչ-որ բան թելադրել Թուրքիային։ Մենք սպառնալիքներով տոլերանտություն չենք դրսևորի։ Օրենքի դիմաց բոլորը հավասար են»,- գրել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ