ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կոբզոնը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

Կոբզոնը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
27.07.2018 | 17:55

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր 80-ամյա Իոսիֆ Կոբզոնը ծանր վիճակում տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
Նա հոսպիտալացվել է մի քանի օր առաջ: Կոբզոնի կինն ավելի վաղ վստահեցրել էր, որ հիվանդանոցում նա պլանային ստուգումներ է անցնում: Այժմ հաղորդվում է, որ տևական ժամանակ ուռուցքաբանական հիվանդության դեմ պայքարող Կոբզոնը գտնվում է մոսկովյան կլինիկաներից մեկի նեյրովիրաբուժության բաժանմունքում։

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ