ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արտակ Զեյնալյան. Արդար դատաքննության իրավունքը մենք պարտավոր ենք երաշխավորել և ապահովել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև բոլորի համար

Արտակ Զեյնալյան. Արդար դատաքննության իրավունքը մենք պարտավոր ենք երաշխավորել և ապահովել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև բոլորի համար
27.07.2018 | 17:57

Հայաստանում բոլորը պետք է ունենան արդար դատաքննության իրավունք, անկախ անձանցից, անկախ որևէ այլ հատկանիշից` «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է ակնկալել արդար դատաքննություն՝ ասել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:


«Մենք պարտավոր ենք երաշխավորել և ապահովել արդար դատաքննության իրավունքը՝ իր բոլոր էլեմենտներով ու բաղադրատարրերով, բոլորի համար»,- ասել է նա: Հարցին, թե ՍԴ որոշման մասին խոսելով՝ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այդ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը պետք է չեղյալ համարվի, Արտակ Զեյնալյանը պատասխանել է, որ ՍԴ որոշումը կոնկրետ չի վերաբերում այն մեղադրանքին, որ առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանին: «Դա վերաբերում էր ընտրության արդյունքներին, դեպքերին գնահատական չի տրվել ՍԴ որոշմամբ»,-ասել է նա: Զեյնալյանը նշել է, որ «Մարտի 1-ի» գործի վերաբացման ընթացքին չի հետևում, իր ենթակայության տակ չէ, և տեղյակ է այնքանով, որքանով մամուլն է հրապարակում:

Դիտվել է՝ 852

Մեկնաբանություններ