ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պակիստանի ընդդիմությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում

Պակիստանի ընդդիմությունը հաղթում է խորհրդարանական ընտրություններում
27.07.2018 | 17:58

Պակիստանի ընդդիմության առաջնորդ Իմրան Խանը և նրա գլխավորած «Թեհրիկ-է-Ինսաֆ» կուսակցությունը ընտրություններում ստացել են խորհրդարանի 269 մանդատներից 109-ը` հայտնում է Պակիստանի ընտրական հանձնաժողովը:


«Թեհրիկ-է-Ինսաֆ» կուսակցությունը դառնում է ընտրությունների հաղթող, սակայն այդ քաղաքական ուժը ստիպված կլինի դաշնակիցներ փնտրել կոալիցիոն կառավարություն կազմելու համար: «Շնորհակալություն Ալլահին, մենք հաղթել ենք, մենք հաջողակ էինք: Եթե Ալլահը ցանկանա, մենք օրինակ ցույց կտանք»,- հայտարարել է կրիկետի նախկին աստղ Իմրան Խանը: Դեռևս իշխող «Պակիստանյան մահմեդական լիգա» կուսակցությունը, որը գլխավորում է երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը, ստացել է 63 մանդատ: Երրորդ տեղում է և 39 մանդատ է ստացել «Պակիստանյան ժողովրդական կուսակցություն» ձախակենտրոն ուժը: Եվս մի քանի տասնյակ մանդատներ կբաշխվեն քվեների հաշվարկի վերջնական արդյունքներով:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ