ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա
28.07.2018 | 11:40

ՈՒրբաթ օրը Յոհանեսբուրգում ԲՌԻՔՍ-ի գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Մոսկվա` հայտնում է Ռոյթերզը:

Պուտինն ասել է նաև, որ ինքն ու Թրամփը պատրաստ են հետագա հանդիպումների անցկացմանը, սակայն հարմար պայմաններ պետք է լինեն: Հարավային Աֆրիկայում լրագրողների հետ զրույցում Կրեմլի տերն ասել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հեռախոսազանգերը բավարար չեն՝ երկու կողմերը պետք է հանդիպեն, որ քննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Իրանի հետ միջուկային գործարքը, գլոբալ հակամարտությունները:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ