Հեռախոսել են ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացականյանը: Նրանք քննարկել են ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր` հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն: Քննարկվել են առանձին հարցեր երկկողմ համագործակցության և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ: Հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: