ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երուսաղեմում ձերբակալվել է Տաճարի լեռան վրա անկարգությունների ենթադրյալ 24 մասնակից

Երուսաղեմում ձերբակալվել է Տաճարի լեռան վրա անկարգությունների ենթադրյալ 24 մասնակից
28.07.2018 | 13:41

Իսրայելցի ոստիկանները ձերբակալել են Երուսաղեմում Տաճարի լեռան վրա արաբների սկսած անկարգությունների ենթադրյալ 24 մասնակցի։ Ավարտելով գործողությունը, որ անցկացվում էր նաև մզկիթներից մեկում, ոստիկանությունը կարողացել է վերականգնել անվտանգությունն ու տարածքի հասանելիությունը հավատացյալների համար։ Ըստ ոստիկանության վարկածի՝ բախումները հրահրել էին մի քանի երիտասարդ արաբ, որ սկսել են անհասկանալի պատճառով քարեր ու պայթուցիկ նյութեր նետել։

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ