ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները Սոչիում կքննարկեն իրավիճակը Սիրիայում

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները Սոչիում կքննարկեն իրավիճակը Սիրիայում
30.07.2018 | 12:57

Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները՝ քննարկելու Սիրիայում տիրող իրավիճակը: Օրակարգում Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցն է, այդ երկրում ստեղծված ապառազմականացված գոտիների խնդիրը և հումանիտար հարցեր:


Բանակցություններում Ռուսաստանը ներկայացնելու է Սիրիայի հարցով Կրեմլի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը, Թուրքիան՝ ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանը՝ ԱԳ փոխնախարար Հոսեյն Անսարին:

Դիտվել է՝ 714

Մեկնաբանություններ

ր դեմ ես
">Հետադարձ կապ