Ինչպես և պայմանավորվել ենք` ամենաուշը մյուս տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ` երեկ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին։
«Մենք հիմա աշխատում ենք սահմանադրական փոփոխությունների վրա։ Ըստ էության փաթեթը շուտով պատրաստ կլինի և մենք կուղարկենք խորհրդարան և այս համատեքստում կունենանք քաղաքական քննարկումներ, և ի վերջո նաև ժողովրդի հետ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր որոշումների»,- հայտարարեց վարչապետը։ «Իհարկե, ասված է մեկ տարվա ընթացքում, և դա մեծապես կախված է քաղաքական իրավիճակից, իսկ այդ քաղաքական իրավիճակում բոլոր դեպքերում հիմնական թելադրող քաղաքական ուժը լինելու է ՀՀ քաղաքացին»։