ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Աշոտյան. ՈՒզում եք երկա՞ր մնալ վարչապետ, բարի եղեք գործով զբաղվել

Արմեն Աշոտյան. ՈՒզում եք երկա՞ր մնալ վարչապետ, բարի եղեք գործով զբաղվել
03.09.2018 | 11:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ աշխատանքներ են տարվում Սահմանադրության փոփոխության ուղղությամբ, որի արդյունքում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել առանց վարչապետի հրաժարականի, անդրադարձել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա և աշխատի մարդկանց սպասելիքները արդարացնելու ուղղությամբ. բարելավեր մարդկանց կյանքը, ամրապնդեր Հայաստանի և Արցախի անվտանգությունը, վարեր արդյունավետ արտաքին քաղաքականություն, զարգացներ ժողովրդավարությունը։


ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առայսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի։ ՈՒզում եք երկա՞ր մնալ վարչապետ, բարի եղեք գործով զբաղվել»,- Facebook-ի իր էջում գրել է Արմեն Աշոտյանը:

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ