Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերջ դնել համաշխարհային առևտրում դոլարի գերիշխանությանը: Նա նշել է, որ համաշխարհային առևտրում կախվածությունը դոլարից մեծ խնդիր է դարձել: Էրդողանը կարծում է, որ անհրաժեշտ է աստիճանաբար դադարեցնել դոլարի մենաշնորհը՝ տեղական և ազգային արժույթներ օգտագործելով:
Օգոստոսի կեսերին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստվում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և ՈՒկրաինայի հետ անցնել ազգային արժույթով հաշվարկների: Նա կցանկանար Եվրամիության հետ եվրոյով հաշվարկներ իրականացնել: