ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը սեպտեմբերի 7-ին կմեկնի Իրան

Պուտինը սեպտեմբերի 7-ին կմեկնի Իրան
03.09.2018 | 23:42

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 7-ին աշխատանքային այցով կմեկնի ԻԻՀ` մասնակցելու սիրիական հակամարտության շուրջ Աստանայում սկսված բանակցային գործընթացում երաշխավոր երկրների ղեկավարների հանդիպմանը:

Եռակողմ հանդիպմանը մասնակցելու են Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Հանդիպման ժամանակ կքննարկվի նաև սիրիական Իդլիբի հարցը։

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ