ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան մտադիր է ռազմաբազա հիմնել Նախիջևանի տարածքում

Թուրքիան մտադիր է ռազմաբազա հիմնել Նախիջևանի տարածքում
03.09.2018 | 23:45

Թուրքիան մտադրություն ունի ռազմաբազա հիմնել Նախիջևանի տարածքում` գրել է թուրքական «Սյոզջու» պարբերականի սյունակագիրներ Զեյնեփ Գյուրջանլըն: Ռուս-թուրքական հարաբերություններին ու փոխգործակցությանն անդրադարձ կատարած Գյուրջանլըն շեշտել է, որ չնայած շատ հարցերում Թուրքիան և ՌԴ-ն գործընկերներ են, սակայն մի շարք խնդիրների շուրջ ու հատկապես Կովկասում այս երկու երկրների շահերը բախվում են։

«Որքանո՞վ կարող են Անկարան ու Մոսկվան համագործակցության մեջ մտնել Կովկասում։ Անկարայում փակ դռների հետևում քննարկվող շատ կարևոր թեմա կա՝ Թուրքիան Սոմալիից ու Կատարից հետո իր երրորդ արտասահմանյան ռազմաբազան ցանկանում է հիմնել Նախիջևանում, ու արդեն անցել է գործի։ Ըստ ձեզ՝ ինչպե՞ս կարձագանքի մեր նոր «ռազմավարական գործընկերը» սրան»,- գրել է թուրք սյունակագիրը՝ հիշեցնելով հայ-ռուսական ռազմավարական սերտ համագործակցության մասին։

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ