ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը նախազգուշացրել է Ռուսաստանին Ասադին աջակցելու դեպքում «լուրջ սխալ» գործելու մասին

Թրամփը նախազգուշացրել է Ռուսաստանին Ասադին աջակցելու դեպքում «լուրջ սխալ» գործելու մասին
04.09.2018 | 12:02

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը կարող են «լուրջ սխալ» գործել, եթե աջակցեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Իդլիբ նահանգի վրա «անխոհեմ» հարձակմանը:

Թրամփն ընդգծել է, որ Ասադը չպետք է «անմտորեն» հարձակվի Իդլիբի վրա: «Ռուսներն ու իրանցիները լուրջ հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ պոտենցիալ մարդկային ողբերությանը»,- գրել է Թրամփն իր թվիթերյան էջում՝ հավելելով, որ նման գործողությունների արդյունքում կարող են «հարյուր հազարավոր մարդիկ» զոհվել:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ