ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոուրինյոն դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման

Մոուրինյոն դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման
04.09.2018 | 23:26

«Մանչեստր Յունայթեդ» թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի հարկային ծառայությունների հետ կնքել է գործարք, որով համաձայնություն է տվել հարկերից խուսափելու մեղադրանքով իր նկատմամբ դատարանի կայացրած մեկ տարվա ազատազրկման վճռին:

Reuters-ը, հղում անելով El Mundo օրաթերթին, նշում է, որ մարզիչը դժվար թե գործնականում բանտ ուղարկվի` ըստ իսպանական օրենքի, եթե անձը դատապարտվում է առաջին անգամ և պատժաչափը 2 տարուց քիչ է, կիրառվում է պայմանական պատիժ: Իսպանիայի հարկային ծառայությունները դեռ չեն մեկնաբանել Ժոզե Մոուրինյոյի մասին լուրը: Մոուրինյոն մի քանի տարի աշխատել է Մադրիդի «Ռեալի» մարզիչ։

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ