ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերմանիայի ԱԳ նախարարը վաղը կժամանի Թուրքիա

Գերմանիայի ԱԳ նախարարը վաղը կժամանի Թուրքիա
04.09.2018 | 23:28

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը սեպտեմբերի 5-6-ին կայցելի Թուրքիա:
Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ` Մաասը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Մեջլիսի նախագահ Բինալի Յիլդիրիմի և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Թուրք-գերմանական հարաբերությունների հետ մեկտեղ քննարկվելու են նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը, միջազգային օրակարգին առնչվող և տարածաշրջանային հարցեր:


Գերմանացի նախարարը թուրք գործընկերոջ հետ Ստամբուլում մասնակցելու է գերմանական լիցեյի հիմնադրման 150-ամյակին և նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ