ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի նաև հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի նաև հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ
04.09.2018 | 23:29

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Մոսկվայում կկայանա Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը` ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը։ Նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ