ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Փաշինյան․ Պուտինը մարդկային կապերը շատ գնահատում է

Փաշինյան․ Պուտինը մարդկային կապերը շատ գնահատում է
04.09.2018 | 23:31

ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձը ՀՀ երկրորդ նախագահին տեղադրվել էր նրա պաշտոնական կայքում, դաշնային հեռուստալիքները հաղորդել էին լուրը: Հայաստանում քաղաքագիտական շրջանակները գնահատել էին, թե Պուտինն այսպես ուղերձ է հղում Երևանին՝ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու համար: Այս առնչությամբ վարչապետն ասաց․«Ընդհանրապես, հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին, ես կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ գնահատում է և պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ վերջերս, չնայած Եվրամիության հետ բավականին պրոբլեմատիկ հարաբերություններ ունեն, բայց նա մասնակցեց ավստրիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարսանյաց արարողությանը, ինչը նշանակում է, որ մարդկային կապերը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունեն»:

Դիտարկմանը, որ Պուտինը 10 տարի հրապարակավ չէր շնորհավորել Քոչարյանին, վարչապետն արձագանքեց, թե ուշադրությամբ չի հետևում այդ վիճակագրությանը: Նիկոլ Փաշինյանը կատակելով գնահատեց Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե Մոսկվան մտահոգված է, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները․«Շոգ էր էսօր բավականին»:

Դիտվել է՝ 1646

Մեկնաբանություններ