Ծառուկյանը ժողովրդի մատը փուշ մտնել թույլ չի տա, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան դիտարկման, թե մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ նաև իր անվտանգության աշխատակիցներն են հարձակվել խաղաղ ցուցարարների վրա:
«Ով այդպիսի բան է ասում, անբարոյական ընտանիքի մարդ է, որովհետև Ծառուկյանը ժողովրդի մատը փուշ մտնել թույլ չի տա»,- ասաց Ծառուկյանը՝ հայտարարելով, որ դա շանտաժ է իր նկատմամբ: Հարցին, բացառու՞մ է, որ իր անվտանգության աշխատակիցների մասնակցությունը Մարտի 1-ի դեպքերին կարող է ապացուցվել, Ծառուկյանն ասաց. «Եթե Ծառուկյանը կապ ունենա Մարտ 1-ի հետ, թող Ծառուկյանին հրապարակում մասսայական գնդակահարեն»: