ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը կպահպանի նավթի արտահանումը՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին

Իրանը կպահպանի նավթի արտահանումը՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին
04.09.2018 | 23:35

Իրանը կշարունակի նավթ արտահանել` չնայած ԱՄՆ պատժամիջոցների ակնկալվող վերսկսմանը` հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` հաղորդում է Bloomberg-ը: Նրա խոսքով՝ Իրանը բախվել է տնտեսական և հոգեբանական պատերազմի, որի առաջնագծում նավթն է ու գազը:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ շարունակենք արտադրել և արտահանել նավթը, թեպետ կարող են լինել որոշակի թռիչքներ և անկումներ»,- ասել է Ռոհանին:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ

ր դեմ ես
">Հետադարձ կապ