ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը՝ Իդլիբի իրավիճակի մասին

Էրդողանը՝ Իդլիբի իրավիճակի մասին
05.09.2018 | 12:50

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ սիրիական Իդլիբում կարող է բնակչության կոտորած տեղի ունենալ, և իրադարձությունների նման զարգացման դեպքում Թուրքիան կարող է կանգնել նոր միգրացիոն ճգնաժամի առաջ` գրում է «Հյուրիյեթը»։

«Մեզ համար շատ կարևոր է Իդլիբում տիրող իրավիճակը։ Որովհետև այս պահին շատ անխիղճ գործընթաց է իրականացվում։ Այնտեղ 3,5 մլն մարդ կա։ Աստված մի արասցե, եթե ողբերգություն տեղի ունենա, այս մարդկանց փախչել կարողանալու միակ վայրը Թուրքիան է»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Էրդողանը, Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին խոսելով, դժգոհել է թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի քայլերից։ «ԱՄՆ-ը գնդակը նետում է Ռուսաստանին, Ռուսաստանն՝ ԱՄՆ-ին, սակայն եթե հրթիռներ նետվեն՝ շատ լուրջ կոտորած տեղի կունենա»,- նշել է Էրդողանը։

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ