ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ի հանդիպման ընթացքում կքննարկեն երկկողմ համագործակցությանը և միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին վերաբերող հարցեր` հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը:
«Սեպտեմբերի 8-ին նախատեսված է մեր նախագահի աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- վերահաստատել է ՈՒշակովը, հիշեցնելով, որ երկու առաջնորդները արդեն երկու անգամ բանակցություններ են անցկացրել՝ մայիսին Սոչիում, հունիսին՝ Մոսկվայում, երեք անգամ հեռախոսազրույց ունեցել: «Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական, դրա համար մենք ակնկալում ենք անկեղծ և լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում»,- ՈՒշակովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը: