ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռիչարդ Միլզ. Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ հետաքննություն իրականացվի

Ռիչարդ Միլզ. Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ հետաքննություն իրականացվի
06.09.2018 | 00:01

Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքով՝ իրենք նկատել են ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները Հայաստանի ներքին իրավիճակի վերաբերյալ:
«Ազատության» հարցին՝ նման հայտարարությունները միջամտություն չե՞ն Հայաստանի ներքին գործերին, Ռիչարդ Միլզը պատասխանեց. «Տեսել եմ այդ մեկնաբանությունները: Հայաստանի կառավարությունը պետք է արձագանքի այդ մեկնաբանություններին: Մեր դիրքորոշումը եղել է և մնում է այն, որ 2008-ի մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ ու արդար հետաքննություն իրականացվի: Կարևոր է, որ այդ հետաքննությունն իրականացվի օրենքի գերակայության և հայաստանյան պատշաճ իրավական գործընթացների շրջանակում»:


ԱՄՆ դեսպանն այսօր լրագրողների հետ հանդիպեց հայ-ամերիկյան գործարար համաժողովի ընթացքում՝ նվիրված ֆրենչայզինգին: «Այսօր այստեղ ենք՝ նշանավորելու մի կարևոր զարգացում հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններում: ԱՄՆ դեսպանության հովանու ներքո մեկօրյա համաժողով է անցկացվում, որի շրջանակում նույն հարկի տակ են ամերիկյան ֆրանշիզային ընկերությունները և հայկական ներդրողները: Սա նշանակում է, որ մենք հավատացած ենք, որ նոր Հայաստանում իրական հնարավորություններ կան ամերիկյան ու հայկական բիզնեսի համար՝ այստեղ միասին բարգավաճելու: Այս համաժողովը մեկտեղել է հայաստանյան կառավարական ու գործարար հանրության, ամերիկյան խոշոր ընկերությունների ավելի քան 50 ներկայացուցիչների, որ նրանք խոսեն ֆրանշիզային համատեղ գործունեության մասին: Քաջալերում ենք Հայաստանի կառավարությանը՝ շարունակել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները: Բիզնես ու ներդրումային միջավայրը կարող է փխրուն լինել: Կառավարության մի վատ որոշում, վատ օրենք կարող է վախեցնել ներդրողներին: Այդ իսկ պատճառով հույս ունենք, որ կառավարությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել այստեղ՝ բիզնեսի ու ներդրումների համար նախատեսված միջավայրը»,- ասաց Միլզը։

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ