ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռոհանին կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքին

Ռոհանին կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքին
06.09.2018 | 00:03

Իրանի նախագահ Հասան Ռոհանին սեպտեմբերի վերջին կուղևորվի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքին` հայտարարել է նախագահի դիվանատան ղեկավար Մահմուդ Վայեզին:


«Ռոհանին սեպտեմբերի վերջին կուղևորվի Նյու Յորք: Ներկայում մենք զբաղվում ենք ուղևորության ընթացքում նախագահի գրաֆիկի մշակմամբ: Ենթադրվում է, որ նա պետք է հանդիպում ունենա մի քանի երկրների ղեկավարների հետ»,- ասել է Վայեզին: Նա նշել Է, որ Ռոհանին ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստում:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ