ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գևորգ Կոստանյանը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն հիմա էլ չի տեսնում

Գևորգ Կոստանյանը Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն հիմա էլ չի տեսնում
06.09.2018 | 00:04

«Մարտի 1»-ի հարցում իրավապահ մարմինների գործունեությանը ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարվում է գնահատական տալ, որովհետև, ըստ նրա, արդյունքում գնահատելու է դատարանը: «Ես չեմ կարող զուտ հայտարարությունների հիման վրա գնահատական տալ, ես կարող եմ երկու հանգամանքի վրա ուշադրություն դարձնել՝ անմեղության կանխավարկածի ինստիտուտի, նաև նախաքննության և օրինականության ինստիտուտի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: Ինչ վերաբերում է բացահայտումներին, նա նշեց, որ դա անհրաժեշտ պրոցես է: «Բայց յուրաքանչյուր բացահայտված դեպքի վերջնական գնահատականը էլի դատարանն է տալու, և դա անկանխատեսելի է, այսինքն՝ չգիտենք՝ այդ դեպքի արդյունքն ինչ է լինելու՝ մեղադրական, թե արդարացման դատական ակտեր»,- ասաց նա:


Հարցին, թե նույն համոզմա՞նն է, որ պաշտոնաթող նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության անհրաժեշտությունը չկա, Կոստանյանը պատասխանեց. «Այո, անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետև այդ պահին առկա ապացուցողական բազայի շրջանակներում դու չես կարող քրեական գործի վերաբերյալ կարծիք կազմել ապրիորի, դու պետք է ունենաս կոնկրետ իրավիճակում քրեական գործի վարույթը տվյալ ժամանակահատվածում: Դու չգիտես, թե մեկ տարվա կամ երկու տարվա ընթացքում ինչ ապացույցներ են ձեռք բերվել»,- ասաց նա և հիշեցրեց, որ ինքը 2016-ի օգոստոսից գլխավոր դատախազ չէ: «Այսինքն՝ ես չգիտեմ՝ դրանից հետո ինչ քննություն են իրականացրել, ինչ ապացույցներ ձեռք բերել, որ դա հանգեցրել է անհրաժեշտությանը»,- ասաց նա: Իսկ որ վարչապետն ասում էր, որ ըստ էության «Մարտի 1»-ը բացահայտվել է, Կոստանյանը նշեց, որ ինքն ուրախ կլինի, եթե այդպես լինի: «Կարծում եմ՝ Հատուկ քննչական ծառայությունը և դատախազությունը արդեն համապատասխան հիմնավորումները կներկայացնեն, ես միայն ողջունում եմ դա»,- ասաց նա: Հարցին, թե դատախազի բողոքարկմանը՝ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ ինչպե՞ս է վերաբերում, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ չգիտի ոչ դատախազի միջնորդագրի, ոչ էլ դատարանի որոշման հիմքերը: Իսկ թե ինչպես ստացվեց, որ ՀՔԾ-ին իշխանության փոփոխությունից հետո միայն հաջողվեց պարզել, որ կեղծվել են ապացույցներ, որի հիման վրա 2008-ին խաղաղ հավաքը բռնի ուժով ցրել են, Կոստանյանը նշեց, որ պետք է հարցնել ՀՔԾ-ին, թե ինչու հիմա հաջողվեց և նախկինում չէր հաջողվում:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ